211652_close_icon
views-count3005 դիտում article-date 17:50 30-01-2020

«Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունների պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր-լիգայի 18-րդ տուրի հետաձգված խաղում «Լիվերպուլը» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»: Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմն այս մրցաշրջանում առնվազն մեկ անգամ առաջնությունում հաղթել է բոլոր մրցակիցներին: Դա անգլիական բարձրագույն առաջնություններում մերսիսայդյան ակումբին հաջողվեց առաջին անգամ պատմության մեջ: ԱՊԼ-ում «Լիվերպուլը» հաղթեց 15-րդ հանդիպումն անընդմեջ՝ միայն մեկ անգամ միավոր զիջելով հոկտեմբերին, ոչ-ոքի խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (1:1):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր