211652_close_icon
views-count1644 դիտում article-date 20:56 30-01-2020

Մասնագիտական հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ աշխատանքները սկսված են

ԱՀ կառավարությունը, ընդառաջելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի բացասական հնարավոր ազդեցության շուրջ առկա մտահոգություններին, շարունակում է քննարկումներն ու գործնական միջոցառումները: Ներկայումս գործունեություն է իրականացվում սեղմ ժամկետում մասնագիտական հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում տարբեր փորձագետների, բնապահպանների, ջրային ռեսուրսների կառավարման, տնտեսագետների ու էներգետիկ համակարգի մասնագետների հետ՝ ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան ներուժը: ԱՀ կառավարությունը երաշխավորում է, որ մասնագիտական, անկախ հանձնաժողովի գործունեության ընթացքում կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվելու: Կառավարությունը, կառուցողական ու հիմնավոր գնահատականների ակնկալիքով, կոչ է անում հասարակական եւ փորձագիտական շրջանակներին իրենց առաջարկները ներկայացնել բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն՝ Արցախի էներգետիկ ոլորտի զարգացման և շրջակա միջավայրի պահպանության շուրջ: [b] ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր