211652_close_icon
views-count2053 դիտում article-date 23:02 30-01-2020

Հետախուզվողը ժամանեց Հայաստան

Ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 06.00-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան կամավոր ներկայացել է 35-ամյա Ջոնի Կ.-ն, որը 2018 թ. հունվարի 11-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի և 329-րդ հոդվածի Պետական սահմանն ապօրինի հատելը/ 1-ին մասի մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր