211652_close_icon
views-count1308 դիտում article-date 16:24 30-01-2020

Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Հունվարի 29-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 59-ամյա Դուշիկ Ա.-ին, որը 2018 թ. սեպտեմբերի 4-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր