211652_close_icon
views-count1336 դիտում article-date 15:06 30-01-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 29-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ավան թաղամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 29-ամյա վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 29-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15.40-ի սահմաններում, Ծաղկաձորում ամենագնաց (կվադրոցիկլ) վարելիս ընկնելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 37-ամյա ՌԴ քաղաքացի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: *** Հունվարի 30-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Միցուբիշի Շայրոտ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր