211652_close_icon
views-count3117 դիտում article-date 15:39 30-01-2020

102-րդ ռազմաբազայի և ՀՀ զորքերի զինումը ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություն է

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի զինված ուժերի զինումը Հայաստանի ու ընդհանուր ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություններից է: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1003105.html]Արմենպրես[/url]»-ը, հունվարի 30-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ն ինչ անհրաժեշտ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել տարածաշրջանում, հաշվի առնելով ամերիկա-իրանական հարաբերությունների լարվածությունը: « Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ամրապնդումը և Հայաստանի զորքի զինումը պատահական չեն արվում»,- նկատեց Սիդորովը: Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի խոսքով` Կազմակերպության կառավարման կանոնադրություններում և պետությունների ղեկավարների կողմից ընդունված ռազմավարության մեջ նշված է, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ի ներուժի բարձրացման հիմնական աղբյուրը ազգային զորախմբերի, ազգային կազմավորումների ուժեղացումն է: «Ուժեղացման ևս մեկ գործոն է Կազմակերպության զորքերի պատրաստումը հենց կովկասյան տարածաշրջանում: Այդ տարի մենք նախատեսել ենք մի շարք գործառնական միջոցառումներ, որոնք տեղի են ունենալու տարածաշրջանում»,- եզրափակեց Սիդորովը:

Նմանատիպ նյութեր