211652_close_icon
views-count2312 դիտում article-date 14:33 30-01-2020

ԿԳՄՍ-ին ամրակցված «Բլյուտները» հատկացվեց Հայաստանի էստրադային-ջազ նվագախմբին

Կառավարությանն որոշմամբ Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբին կհատկացվի երաժշտական նոր գործիք՝ «Բլյուտներ» մակնիշի ռոյալ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը («Բլյուտներ» ռոյալ) չի օգտագործվում և չօգտագործելու պարագայում այն կարող է կորցնել իր օգտագործման նպատակայնությունը, իսկ Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբը կարիք ունի այդպիսի գույքի, ուստի գործադիրը նպատակահարմար է համարում այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել նվագախմբին:

Նմանատիպ նյութեր