Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ»,-նշում է Նաղդալյանը:Նախարարները հանդիպել ու քննարկումներ են ունեցել նաև հունվարի 29-ին: Իսկ նրանց բանակցություններին նախորդել էր Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ժնևում շարունակվում է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
2020.01.30 13:57


Twitter
Вконтакте
Одноклассники
