2100 դիտում
14:20 30-01-2020
Հայաստանը Սերբիայի քաղաքացիների համար սահմանեց առանց մուտքի վիզայի ռեժիմ
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու որոշման նախագծին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ 2019թ. հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել ս.թ. նոյեմբերի 2-ին։
«ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։ Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ անհրաժեշտություն է առաջացել Սերբիայի քաղաքացիներին նույնպես ազատել ՀՀ մուտքի վիզայի պահանջից: Նախագծի ընդունման արդյունքում՝ Սերբիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- ասաց Ադոնցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշման ընդունումը: «Լավ որոշում է, և այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, կարծում եմ, լավ ուղղություն է մեր երկրի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան վարչապետի հարցի՝ Ավետ Ադոնցը նշեց, որ ներկայումս առանց մուտքի վիզային ռեժիմ ունենք 63 պետության հետ:
Միաժամանակ ՀՀ ԱԳՆ-ի համար գերակայություն է մնում ԵՄ-ի հետ առանց մուտքի վիզային ռեժիմ սահմանելու շուրջ բանակցություններ սկսելը:
Նմանատիպ նյութեր
2530 դիտում
18:46 31-08-2017
Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ
3794 դիտում
17:23 30-08-2018
Ալբանիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ
2421 դիտում
11:50 31-07-2019
Իրանը միակողմանի կարգով առանց վիզայի ռեժիմ Է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար
Այս բաժնից
484 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
877 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
466 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը