211652_close_icon
views-count2794 դիտում article-date 11:13 30-01-2020

Օպտիմալացման ենթարկվեց ևս մեկ հիվանդանոց. Գևորգ Գրիգորյան

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/grigoryangev/posts/10216708707937919]էջում[/url] գրում է. «Օրը սկսենք «բարի» լուրով… Օպտիմալացման ենթարկվեց ևս մեկ հիվանդանոց: Այսօր կառավարության նիստում` ՉԶԵԿՈՒՑՎՈՂ հարցերի շարքում (երևի միաձայն) ընդունվելու է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ միավորումը: Նախորդ տարի նշեցին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի 30-ամյակը` բազմաթիվ անգամ ընգծելով կենտրոնի լավ աշխատանքը: Նաև նշեմ, որ 2016 թվականին ԱՀԿ-ի կողմից Հայաստանին շնորհվեց «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր», ինչը փաստում է կենտրոնի լավ աշխատանքը: Հայաստանի առողջապահության այսպիսի «զարգացումը» շտկելու համար տարիներ են պահանջվելու… հիշե՛ք սա…»:

Նմանատիպ նյութեր