211652_close_icon
views-count4122 դիտում article-date 20:55 29-01-2020

Չինաստանում 400 ՀՀ քաղաքացի է բնակվում, իսկ կորոնավիրուսի կենտրոն Հուբեում՝ ՀՀ 7 քաղաքացի. քննարկվում է նրանց տարհանման հարցը. ԱԳՆ

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Դեսպան Թիենն ընդգծեց չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնեց, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր