211652_close_icon
views-count11392 դիտում article-date 20:04 29-01-2020

Փոխոստիկանապետ է նշանակվել Նոր Նորքի նախկին թաղապետը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։ Այս մասին հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- նշված է հրամանագրում: Նա մինչ այս պաշտոնին նշանակվելը զբաղեցնում էր Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, որից իր սեփական դիմումի համաձայն վերջերս ազատվել էր։

Նմանատիպ նյութեր