1960 դիտում
20:03 29-01-2020
Բակո Սահակյանը կարևորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 29-ին, Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը մեկ անգամ եւս կարեւորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետեւեն բնապահպանական նորմերին: Նախագահը նշել է, որ այդ հարցերը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում, եւ թերությունների ծագման դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք շտկելու ուղղությամբ:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
1759 դիտում
19:14 15-05-2014
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը կարևորել է վիճակագրական ծառայության դերը
708 դիտում
15:29 04-10-2019
ԵԽ նախարարների կոմիտեն կարևորել է ՄԻՊ-ի դերը զինված ուժերի նկատմամբ վերահսկողության հարցում
488 դիտում
09:58 12-01-2015
Ֆ.Օլանդը երկրի անվտագության խնդիրների շուրջ խորհրդակցություն կանցկացնի
Այս բաժնից
292 դիտում
17:03 19-04-2024
Ալբերտ Բազեյանի խափանման միջոց՝ տնային կալանքի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել դատարան