211652_close_icon
views-count3768 դիտում article-date 13:29 29-01-2020

«Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել»․ բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար․ Լարիսա Մինասյան

Երեկ մի շարք գործիչների բերման ենթարկելու տեսանյութերում անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բաց հասարակության հիմանդրամներ»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա ընդդիմությանը ահաբեկելու փորձ չէր։ «Չեմ գտնում, որ նրանք ընդդիմություն են։ Այն մասով, որ արդյոք ստանդարտին համապատասխան, կատարվում էին պատշաճ ձևով զուտ այն, ինչ երևում էր էկրանի վրա, շատ մտահոգիչ է, անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար, արդյոք դա ահաբեկում է, ես դրա մասին չեմ խոսի»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը հայտարարում էին, որ իրենց «ասֆալտին փռելու» միջոցով բերման են ենթարկել։ Պատասխանելով հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցել է, ինչպես պնդում էր Նարեկ Մալյանը, Մինասյանն ասաց․ «Ես հեռախոսային կամ առերես զրույց չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, այդպիսի խոսակցություն չի եղել»։

Նմանատիպ նյութեր