211652_close_icon
views-count1617 դիտում article-date 13:16 29-01-2020

Ալմելոյի քաղաքային խորհուրդը որոշել է Էջմիածնի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել. դեսպանություն

Քիչ առաջ Ալմելոյի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում կայացրեց Էջմիածին քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության Facebook_ի [url=https://www.facebook.com/armembhague/photos/a.262468951290318/533384004198810/?type=3&theater]էջը[/url]: «Շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետ Արյեն Խերիթսենի և քաղաքային խորհրդի անդամներին Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ այս կարևոր քայլի համար։ Հատուկ շնորհակալություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջյանին` իր վճռական ներդրման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր