211652_close_icon
views-count1260 դիտում article-date 13:42 29-01-2020

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 20-ից 26-ը գրանցվել է 277 դեպք, որից 115-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 119 կենցաղային կանչ, 57 հրդեհի ահազանգ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, տուժել է 16 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր