211652_close_icon
views-count1975 դիտում article-date 12:18 29-01-2020

«Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում: «[url=https://https://armenpress.am/arm/news/1002932.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ դատավորների, անդամների համար, որովհետև այն անցումային դրույթները, որոնք պետք է սահուն կերպով նախորդ սահմանադրությունից անցում կատարեին ներկա սահմանադրության, թերի են: Սա է, վստահության ճգնաժամից բացի, Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը»,- ասաց Մակունցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

Նմանատիպ նյութեր