211652_close_icon
views-count3754 դիտում article-date 10:37 29-01-2020

Քաղաքական գործիչներ կան, որոնք օտարերկրյա գործակալներ են, սակայն 1 տարում չի բացահայտվել գեթ 1 գործ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նրա յուրաքանչյուր ելույթ բարձրացնում էր իր վարկանիշը, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այդ ելույթների զգալի մասը պարզապես պաթետիկ քննադատություններ էին և, մեղմ ասած, ոչ միշտ փաստարկված: 2018 թվականի իշխանափոխությունից հետո փաստացի գործ ունենք բացարձակ հակառակ իրողության հետ. Փաշինյանի ամեն մի լայվ, ամեն մի ֆեյսբուքյան գրառում, ամեն մի ասուլիս ու ամեն մի ելույթ հետևողականորեն նվազեցնում է նրա վարկանիշն ու հասարակության մեջ վստահության պաշարը: Փորձագետներն արձանագրում են, որ դրա համար կան մի քանի խորքային պատճառներ, որոնցից մեկը ոգևորության ալիքի վրա` չհիմնավորված հայտարարությունների մեծ քանակն է: Մասնավորաբար, ուղիղ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական գործիչներ կան, որոնք օտարերկրյա գործակալներ են: Դա չափազանց վտանգավոր ու պատասխանատու հայտարարություն էր: Սակայն մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից չի բացահայտվել գեթ մեկ գործ: Այնինչ նման էական մեղադրանքների պարագայում փաստարկվածության և հետևանքների բացակայությունն ի վերջո հանգեցնելու է ցանկացած խոսքի նկատմամբ հավատի ու վստահության նվազման, ապա և կորստի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր