211652_close_icon
views-count2706 դիտում article-date 09:33 29-01-2020

Արարատի քաղաքապետը ՀՀԿ-ական է և դժվարություն չի տեսնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը չի պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից ու լինելով ՀՀԿ-ական՝ դժվարություն չի տեսնում իշխանության հետ աշխատանքում: «Բնական պրոցես էր, յուրաքանչյուրը կարող էր իր կարծիքը հայտնել, ես դրան նորմալ եմ վերաբերվում: Ոչ մի բան չեմ նախաձեռնել այդ բողոքի ալիքը մեղմելու համար, պարզապես կատարել եմ իմ աշխատանքը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արարատի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանը՝ անդրադառնալով հեղափոխությունից հետո իր դեմ բողոքի ակցիաներին ու հրաժարականի պահանջին։ Քաղաքապետը նշեց, որ այդ շրջանում դատախազության կողմից ստուգում է եղել, ամեն ինչ ճշտվել է, և չարաշահման որևէ դեպք չի բացահայտվել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր