2762 դիտում
01:46 29-01-2020
Անթույլատրելի է իշխանության՝ ուժային կառույցները ներքաղաքական նպատակներով օգտագործելու միտումը. «Վերնատուն» ակումբը՝ քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին
Երեկ՝ հունվարի 28-ին, բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանությունը ներկայացնող Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը (Տեր–Նակալյանը նաև «Blognews.am» կայքի հիմնադիրն է), Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Ակտիվիստներին ազատությունից զրկելու ֆորմալ հիմնավորումը եղել է ապօրինի զենքի առկայության կամ թմրանյութի օգտագործման կասկածը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում և ամրապնդում այն տեսակետը, որ տեղի ունեցածը լրիվ այլ նպատակ է հետապնդել։
Ակումբը կատարվածը գնահատում է որպես ռեպրեսիվ միջոցներով քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու փորձ, ինչն է՛լ ավելի է խորացնում հասարակության մեջ առկա անհանդուրժողականության ու լարվածության մթնոլորտը, սպառնում մեր երկրի անվտանգությանը։
Դատապարտում ենք տեղի ունեցածը և կոչ անում իշխանությանը զերծ մնալ այլակարծությունն ատելության ու թշնամանքի վերածելու գործելաոճից։
Անթույլատրելի ենք համարում ուժային կառույցները ներքաղաքական նպատակներով օգտագործելու միտումը։
Ներքաղաքական զարգացումները գրեթե ամբողջությամբ անհամարժեք են մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներին։
Եթե սեփական մտասևեռումներն ու հավակնությունները չստորադասվեն պետական ու ազգային շահերին, ապա այս ամենի ծանր հետևանքները զգալու ենք բոլորս։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
16088 դիտում
11:47 26-02-2021
Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ. Արսեն Բաբայան
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան