Հայ երիտասարդ ջութակահարը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»։
Հայ երաժիշտները մեկ անգամ չէ, որ հայտնի են դարձել համաշխարհային հեղինակավոր բեմերում՝ վաստակելով խստապահանջ հանդիսատեսի ճանաչումն ու սերը և հռչակ բերելով նաև մեր երկրին:Համաշխարհային ճանաչում վայելող հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» կոչմանը շվեյցարական Credit Swiss-ի կողմից կազմակերպված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։
Հայ ջութակահարին մրցանակը շնորհվել է հունվարի 18-ին Վիեննայում։ Նրա օգտին են քվեարկել մշակութային գործիչներ՝ Լյուցեռնի համաժողովի գործադիր և գեղարվեստական տնօրեն Միխայիլ Գաֆլիգերի գլխավորությամբ։
Մրցանակից բացի ջութակահարը ստացել է նաև 75 հազար շվեյցարական ֆրանկ, որը երաժշտական ոլորտում ամենաթանկ պարգևեներից մեկն է։
Սա նշանակում է նաև, որ ջութակահարը ելույթ կունենա Վիեննայի ֆիլարմոնիկ նվագախմբում, որի ելույթը կկայանա սեպտեմբերի 13-ին ՝ Գուստավ Դուդամելի դիրիժորությամբ։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հայ երիտասարդ ջութակահարը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»
2020.01.28 20:04


Twitter
Вконтакте
Одноклассники