211652_close_icon
views-count18907 դիտում article-date 19:55 28-01-2020

ՃՏՊ ՌԴ Սարատովի մարզում. զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը՝ վիրավոր են. Դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով Nissan մակնիշի մեքենայի և Mercedes Benz մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։ Այդ մասին հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը։ Nissan մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։ Պատահարը տեղի ունեցել ս/թ․ հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր