211652_close_icon
views-count3617 դիտում article-date 18:44 28-01-2020

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը քիչ առաջ ազատ արձակվեց, գրում է [url=https://antifake.am/am/news/1069?fbclid=IwAR0pUAleulY8NMZAHypdhQ4wK5BE7Jn5aKo4tjpLYNnhaPyu0dImYGFpm74]antifake.am-[/url]ը։ Ա.Դանիելյանի խոսքով իրեն բերման էին ենթարկել թմրանյութեր պահելու և օգտագործելու կասկածանքով։ Հիշեցնենք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում բերման էր ենթարկվել «Ադեկվադ» միաբանության հիմնադիրը: Բերման ենթարկվածների թվում են նաև Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը: Ազատ Ադամյանն այն պահին նույնպես ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանություն բերման են ենթարկվել նաև Նարեկ Մալյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։

Նմանատիպ նյութեր