211652_close_icon
views-count1718 դիտում article-date 17:19 28-01-2020

Պաշտոնական. Կրիստիան Էրիկսենը տեղափոխվեց «Ինտեր»

«Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը դարձավ Միլանի «Ինտերի» խաղացող: 27-ամյա դանիացու հետ կնքվել է պայմանագիր՝ մինչև 2024թ. հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբները Էրիկսենի տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել. այն կազմել է 20 մլն եվրո, որից 2 միլիոնը փոխանցվելու է «Այաքսին»: «Ինտերում» Էրիկսենի աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո: Այդ ցուցանիշով Իտալիայի առաջնությունում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում նա միայն Կրիշտիանու Ռոնալդուին է զիջում:

Նմանատիպ նյութեր