211652_close_icon
views-count2772 դիտում article-date 17:06 28-01-2020

Ռոջեր Ֆեդերերի անհավանական հաղթանակը Ավստրալիայի Բաց առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը անհավանական հաղթանակ է տարել ամերիկացի Թենիս Սանդգրենի նկատմամբ: 38-ամյա շվեյցարացին 3,5 ժամ տևած մրցամարտում 6:3, 2:6, 2:6, 7:6 (10:8), 6:3 հաշվով հաղթել է մրցակցին: Չորրորդ սեթում Ֆեդերերը 7 մատչբոլ է փրկել: Նման ցուցանիշ վերջին անգամ Ֆեդերերի մոտ եղել էր 2003 թվականին՝ Ցինցինատիի մրցաշարում: «Երբեմն բախտն էլ է անհրաժեշտ: Երբ մրցակիցը յոթ մատչբոլ ունի, ապա դու ոչինչ չես վերահսկում: Ես ուղղակի հույս ունեի, որ նա հաղթական գնդակը չի նետի: Իսկ եթե նա մի երկու անգամ սխալվում է, ապա ո՞վ գիտե, թե ինչ կա նրա մտքում: Բայց դա նշանակություն չուներ: Իմ բախտը անհավանական կերպով բերեց», ասել է Ֆեդերերը: Կիսաեզրափակիչում Մեծ Սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոնը կմրցի 2-րդ համար, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Նշենք, որ Ֆեդերերին է պատկանում տղամարդկանց անհատական կարգում՝ Ավստրալիայի Բաց առաջնություններում մասնակցության քանակի ռեկորդը: Այս մրցաշարը նրա համար 21-րդն է: Ֆեդերերը 6 անգամ հաղթել է մրցաշարում, իսկ կիսաեզրափակիչ 15-րդ անգամ է դուրս գալիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր