211652_close_icon
views-count1240 դիտում article-date 16:04 28-01-2020

Նարեկ Մալյանի մոտ անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի մոտ անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/rubenmelikian/posts/10221370047104815]էջում[/url] գրառում է արել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «ԼՐԱՑՈՒՄ-2 Նարեկ Մալյանի մոտ եմ Ոստիկանությունում։ Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենքի պահելու կասկածով։ Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։ Սպասում ենք հետագա ընթացակարգին»։ Քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

Նմանատիպ նյութեր