211652_close_icon
views-count30762 դիտում article-date 13:04 28-01-2020

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն ու BMW-ն, BMW-ն էլ տապալել է խաչմերուկը կարգավորող «սվետոֆորը». կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Մինաս Փ-ի վարած Toyota մակնիշի 35 RR 918 համարանիշի և 25-ամյա Հարություն Վ-ի վարած BMW մակնիշի 36 FX 782 համարանիշի ավտոմեքենաները։ Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վթարից որոշ ժամանակ անց BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ՝ 28-ամյա Շախատունի Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, բախումից հետո BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (светофор)։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր