211652_close_icon
views-count6314 դիտում article-date 12:42 28-01-2020

Արցախում վիրավորված զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը կայուն ծանր է. Դավիթ Տոնոյան

Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիրահատությունից հետո գտնվում է վերահսկողության տակ: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը նշեց, որ միջադեպերով պայմանավորված ծառայողական քննություններն անմիջապես սկսվում են, բայց դա նաև զուգորդվում է նախաքննության գործընթացով: «Ծանր դեպքերի ժամանակ նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից դատախազության վերահսկողության ներքո, ավելին չեմ կարող ասել: Հրամանատարական կազմին պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգապահական տույժի են ենթարկում: Ինչ վերաբերում է այս կամ այն դեպքում մեղավոր են, թե ոչ, դա արդեն նախաքննության արդյունքում է պարզվում»,-ասաց Դ. Տոնոյանը:

Նմանատիպ նյութեր