2568 դիտում
14:35 28-01-2020
Նիկոլ Փաշինյանի խոսքը շատ բնորոշ էր քրեական ենթամշակույթին․ Դավիթ Խաժակյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ավելի շատ բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ իրենք Ազգային ժողովի մակարդակում փորձում են պայքարել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Այդ պատասխանը, այդ խոսքը, ինչ ասեց Փաշինյանը, ավելի շատ բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ իրենք Ազգային ժողովի մակարդակում փորձում են պայքարել։ Այս խոսելաոճը հարիր չէ քաղաքական գործչին, առավել ևս վարչապետին։ Ավելին՝ վարչապետը պետք է նկատի ունենա, թե ում նկատմամբ ինչ հռետորաբանություն է կիրառում։ Ես ասել եմ, որ վարչապետը կարծես չի տարբերում այն ուժերին, որոնք իրեն հայհոյանքներ են տալիս, որոնք իրեն քննադատում են, այն ուժերին, որոնք իրեն բարեկամաբար են վերաբերում, այն ուժերին, որոնք իրեն թշնամաբար են վերաբերում։ Սա քաղաքական գործիչը իր հռետորաբանության մեջ պետք է տարբերակի։ Վարչապետի կողմից այս հռետորաբանությունը միանշանակորեն անընդունելի էր, նա պետք է իր խոսքերը վերանայի»,-նշեց նա։
Նմանատիպ նյութեր
715 դիտում
22:28 12-09-2023
Փաշինյանի վերջին հարցազրույցը կանխատեսելիորեն վատն էր, լի իրեն բնորոշ ստերով. Արմեն Աշոտյան
14324 դիտում
17:50 22-08-2017
Ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված են ի վնաս հայ ժողովրդի գործած մարդկանց անուններով. Դավիթ Խաժակյան
Այս բաժնից
388 դիտում
19:22 22-04-2024
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր պլանային հետազոտություն է անցել
292 դիտում
19:07 22-04-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
358 դիտում
18:54 22-04-2024
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին