211652_close_icon
views-count1527 դիտում article-date 11:17 28-01-2020

Մայր Հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը մեր բոլորիս ծառայության մի մասն է, իսկ զինվորականի համար այն կյանքի իմաստն է. ԱԽ քարտուղարի ուղերձը

Հայոց Բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որում ասվում է. «Այսօր մենք տոնում ենք մեր հերոսական բանակի պատմությունը, որը կերտվել է հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ։ Հայոց բանակը մեր միասնական հայրենիքի, ազգային շահերի և արժեքների պահապանն է։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։ «Բանակը Զինվորն է: Զինվորը նաև քաղաքացի է: Իրականում, քաղաքացիության բարձրագույն պարտքն ու արտոնությունն է երկրի համար զենք կրելը»: Գեներալ Պատտոնի այս խոսքերը արդիական են հայ զինվորի, հայոց բանակի համար։ Այո', մենք բոլորս պարտական ենք Մայր Հայրենիքին, բոլորս էլ կրում ենք մեր պատասխանատվությունը: Բայց եթե այդ պատասխանատվությունը մեր բոլորիս ծառայության մի մասն է, ապա զինվորականի համար այն կյանքի իմաստն է: Մեր պետության պատմության ամբողջ ընթացքը անբաժանելիորեն կապված է բանակի հետ։ Այս ուժեղ միության շնորհիվ է, որ ամենադժվար պահերին Հայաստանը պաշտպանել է իր անկախությունը, արժանապատվությունը ու ժողովրդավարությունը: Մեր հայրենքի հանդեպ հայոց փառահեղ բանակի զինվորների անձնազոհ սիրո, քաջության, հերոսության, հմտությունների և դրանց կատարելագործման շնորհիվ է, որ կարողացել ենք հաղթել և կայացնել պատասխանատու որոշումներ, որոնցով պայմանավորված են եղել մեր երկրի խաղաղությունը և Հայրենիքի ճակատագիրը: Մեր քաղաքական թիմը հանձնառու է շարունակականորեն զարգացնելու տնտեսությունը, ինչը հնարավորություն կտա լայնածավալ ներդրումներ կատարելու զինվորականների բարեկեցության, սոցիալական պայմանների բարելավման և ժամանակակից սպառազինության ձեռքբերման հարցում։ 2019 թվականին բոլոր այդ ուղղություններով աննախադեպ հաջողություններ ենք ունեցել՝ հաստատակամորեն շարունակելով պաշտպանական ոլորտի բարեփոխումները։ Մեր բանակը մեր հպարտությունն է: Հայ սպան և զինվորը ոչ միայն մեր հայրենիքի սահմաններն են պաշտպանում, այլև անձնազոհ ծառայություն են մատուցում միջազգային խաղաղապահական օպերացիաներում՝ծառայելով ամբողջ մարդկությանը: Հայոց բանակի ներդրումը անթիվ ու անգին է: Փա՜ռք մեր Բանակին, փա՜ռք մեր Զինվորներին»։

Նմանատիպ նյութեր