211652_close_icon
views-count782 դիտում article-date 11:04 28-01-2020

Ոստիկանությունում ինքնաձիգ է կամավոր հանձնել

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 14.10-ին, մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ դատարկ պահունակով և ինքնաձիգի 5.45 մմ տրաչափի 75 փամփուշտ։ Նա հայտնել է, որ ներկայացրածը գտել է իր տանը կից խորհրդանոցից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր