211652_close_icon
views-count46700 դիտում article-date 23:08 27-01-2020

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում գործող «Արաքս» հացատնից 11 հոգի «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 11 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 23 հասցեում գործող «Արաքս» հացատնից: Նրանք են՝ Ճամբարակի բնակիչներ, 14-ամյա Միլենա Թ.-ն, 40-ամյա Հարություն Թուխտարյանը, 37-ամյա Եվա Կիրակոսյանը, 29-ամյա Ռիտա Թուխտարյանը, 36-ամյա Բենիամին Սահակյանը, 42-ամյա Արմինե Ղալեչյանը, 23-ամյա Արփինե Մուրադյանը, 33-ամյա Քնարիկ Խուդոյանը, 29-ամյա Ռաիսա Թուխտարյանը, 20-ամյա Լիլիթ Ղալեչյանը և Երևանի բնակիչ, 26-ամյա Էդգար Սարգսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույյն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում նշված հացատանը խնջույքի ժամանակ վերջիններս գտնվել են խոհանոցում, որտեղ գազի սարքի վառոցից արտանետված շմոլ գազից ստացել են թունավորում: Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչութան պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր