211652_close_icon
views-count7898 դիտում article-date 23:30 27-01-2020

Դ.Մելիքբեկյանը եւ Ա.Աջամյանը միմյանց հետ խնդիր չե՞ն ունեցել. ինչ է պարզել դատագենետիկական փորձաքննությունը. NEWS.am

Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի գործով ստացվել են դատագենետիկական փորձաքննության արդյունքները: Այս մասին [url=https://news.am/arm/news/556938.html?fbclid=IwAR0wHKLsQWFIrFEU0_X3mM7xnPSlRFIdSpa3CUXcCBlalNZOxWNBu1DXsf8]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը: «Զենքն ուղարկվել էր գենետիկական փորձաքննության եւ մենք ստացել ենք պատասխան, որը ինձ համենայնդեպս կասկածելի է եւ ես կրկնակի դատագենետիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդություն եմ ներկայացրել: Ուրեմն վիրավոր զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի հայտնաբերման վայրից հողանման զանգված էին նրանք հայտնաբերել արնանման հետքով եւ ուղարկել էին փորձաքննության, պարզելու` արդյոք, համընկնում է Արթուր Աջամյանի արյան հետ, թե` ոչ: Արթուր Աջամյանի զենքը, պահեստատւփերը նույնպես ուղարկվել էին փորձաքննության` պարզելու համար արյան հետքերը արդյո՞ք համընկնում են Դավիթի արյան հետ, թե` ոչ: Ստացված եզրակացությամբ հերքվել է այն հանգամանքը, որ հողանման զանգվածի արյունը կարող է համընկնել, այսինքն Արթուր Աջամյանին չի պատկանում այդ արյունը, ստացվում է, որ Արթուր Աջամյանի արյունը խրամատում չի հայտանբերվել, այնտեղ, որտեղ Դավիթն է գտնվել եւ հակառակը` Արթուր Աջամյանի զենքի վրա հայտնաբերված արյան հետքերը ըստ փորձագետի, առաջացել է մեկ այլ անձից, սակայն դրանք չեն պատկանում Դավիթ Մելիքբեկյանին»,- ասել է փաստաբանը: Տուժողի իրավահաջորդի խոսքով` պահեստատուփերից մեկի վրա էլ հայտնաբերվել է արական սեռի ներկայացուցչի մատնահետք, նույնանման հետքեր են հայտնաբերվել նաեւ ինքնաձիգի մակերեսի վրա: «Ավելի պարզ ասած, ըստ եզրակացության, մենք ունենք 3 պատասխան, առաջինը՝ երբ հողանման զանգվածի հետքը չի պատկանում Արթուր Աջամյանին, երկրորդը, որ Արթուր Աջամյանի վրա հայտնաբերված արնանման հետքերը չեն պատկանում Դավիթ Մելիքբեկյանին եւ, բացի այդ, ինքնաձիգի ձգանի վրա կա հետք, որը պատկանում է արական անձի, համեմատվել է Արթուր Աջամյանի արյան հետ եւ համընկնում է 99.9 տոկոսով: Երրորդը՝ ստացվում է, որ երեք տարբեր անձանց մատնահետք է հայտնաբերվել ընդհանուր ինքնաձիգի մակերեսի վրա»,- ասաց Հայարփի Սարգսյանը: Վերը նշվածից նա եզրակացնում է, որ Դավիթ Մելիքբեկյանը եւ Արթուր Աջամյանը միմյանց հետ խնդիր չեն ունեցել եւ կան այլ անձինք` առնվազն երկու հոգի: «Մենք ակնկալում էինք պատասխան հարցին, թե ինքնաձիգի վրա ում հետքերն էին, եւ եթե փորձագետն ասում է, որ այդ հետքը 100 տոկոսով չի համապատասպանում, նշանակում է, որ այլ անձի է պատկանում, այդ իսկ պատճառով արդյունքը անորոշ է, կասկածելի է եւ նորից դատագենետիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդություն եմ ներկայացրել»,-ասաց նա: Մանրամասներն՝[url=https://news.am/arm/news/556938.html?fbclid=IwAR0wHKLsQWFIrFEU0_X3mM7xnPSlRFIdSpa3CUXcCBlalNZOxWNBu1DXsf8] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր