211652_close_icon
views-count55804 դիտում article-date 23:06 27-01-2020

Ալեն Սիմոնյանը ստում է, ինձ համար նորություն էր, որ Ալեն Սիմոնյանին հետևից գրկել են, առավել ևս՝ Հրայր Թովմասյանը. NEWS.am

«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝ եթե անգամ լիներ, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,-[url=https://news.am/arm/news/556935.html?fbclid=IwAR20ClA7hrwk2o1g7vgQYskaWYP_RGHc-LwAQsxTeSLGBwoFADuq7oPKaMU]NEWS.am[/url]-ի հետ զրուցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե 2018թ.-ին Վանեցյանը զանգել է իրեն և ասել է՝ Հրայր Թովմասյանը պատրաստ է ամեն կերպ աջակցել, միայն թե պահպանի պաշտոնը: «Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին: Կարծում եմ՝ եթե Ալենին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի: Ակնհայտ է, որ այս պատմությունը «ոտքի վրա» է հորինվել՝ երեկվա ծաղրից հետո, հակառակ դեպքում այս մասին հիշատակումներ կլինեին Ալենի ղեկավարի՝ գրիչի մասին հայտնի գրառման կամ առավոտյան լայվի մեջ»,-ասաց Վանեցյանը: Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե այդ հեռախոսազանգից հետո ինքը Թումանյան փողոցում հետևից գրկախառնության է արժանացել Հրայր Թովմասյանից, որը հարցրել է՝ «հիմա ամեն ինչ նորմա՞լ է», Արթուր Վանեցյանն ասաց, որ իր համար նորություն էր, որ Ալեն Սիմոնյանին հետևից գրկել են, առավել ևս՝ Հրայր Թովմասյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր