211652_close_icon
views-count2354 դիտում article-date 22:44 27-01-2020

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]

Նմանատիպ նյութեր