211652_close_icon
views-count21938 դիտում article-date 21:08 27-01-2020

Հայտնի է՝ ով է արժանացել այս տարվա «Երևան քաղաքի պատվավոր փրկարարի» կոչմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շրջանավարտ Զավեն Մելքոնյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ արժանացել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարարի» կոչման: Զավեն Մելքոնյանը 2000-2004 թվականներին ՀՖԿՍՊԻ-ում սովորել է փրկարարական գործ մանագիտությունը: Ինչպես ասվում է Երևանի քաղաքապետի որոշման մեջ՝ «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Զավեն Մելքոնյանին շնորհել «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր