211652_close_icon
views-count7165 դիտում article-date 20:59 27-01-2020

Կրիշտիանու Ռոնալդու և Լուիշ Ֆիգու. Հանգչի՛ր խաղաղությամբ, լեգենդ

Պորտուգալական ֆուտբոլի աստղեր Կրիշտիանու Ռոնալդուն ու Լուիշ Ֆիգուն արձագանքել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ողբերգական մահվանը: «Այնքան ցավալի էր լսել Կոբիի և իր դստեր՝ Ջինայի մահվան լուրը: Կոբին իսկական լեգենդ էր ու ողգեշնչման աղբյուր շատերի համար: Ցավակցություններս եմ հղում իր ընտանիքին ու ընկերներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց ընտանիքիներին, ովքեր մահացել են վթարի արդյունքում: Հանգչի՛ր խաղաղությամբ, լեգենդ»,- գրել է Ռոնալդուն «Թվիթերի» իր էջում: Նույն գրառումն իր էջում տեղադրել է նաև Լուիշ Ֆիգուն, նաև հրապարակելով Բրայանտի հետ լուսանկարը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/27/1145913/]SHAMSHYAN.com[/url]-ը, «Լոս-Անջելես Լեյքերս» ակումբի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է ուղղաթիռի կործանման արդյունքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Աղբյուրի տվյալների համաձայն` ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել: Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց թվում է նաև մարզիկի 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր