211652_close_icon
views-count4534 դիտում article-date 20:00 27-01-2020

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքը՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ

1992 թվականի հունվարի 28-ին Հայն ու Հայաստանը ձևավորեցին և ստեղծեցին անկախ ու ինքնիշխան հայ ժողովրդի Ազգային Բանակ, որն իր ստեղծման օրվանից վահան դարձավ՝ կռվելով ու պաշտպանելով մեր՝ իր առաջին քայլերն անող նորանկախ պետականությունը: Համայն հայության անգերազանցելի հպարտությո՛ւն, Հայ Ազգի մարտունակ ոգու կենդանի վկայությո՛ւն, Հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, ազգային ինքնության բացառիկ խորհո՛ւրդ, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, Հայի և Հայաստանի ո՛ւժ և զորությո՛ւն, անվտանգությո՛ւն և հուսալի թիկո՛ւնք, մեր բազմանվաճ հաղթանակների զե՛նք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ Հայոց Ազգային Բանակ՝ ի դեմս գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, շարքային զինվորների, պայմանագրային զինծառայողների և Հայ ժողովրդի, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ համահայկական տոնի՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով զորավոր ուժի և հասուն բանականության միասնություն, անխոցելի մարտավարություն, բարձրագույն ռազմարվեստի տիրապետման նախնյաց ժառանգություն, աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պահող անբեկանելի երդում: Հայո՛ց Բանակ, քո փորձով ու մարտունակությամբ, արծիվ զավակներիդ հեռատեսությամբ ու երդմնապահ հավատարմությամբ, արցախյան հաղթանակների փառքով ու վեհությամբ, արցախյան և ապրիլյան պատերազմների անմոռաց քաջությամբ շարունակիր զարդարել փառքիդ պսակը՝ որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ հայոց սահմաններին: «Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է»: Ուրեմն, արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր քեզ, սահմանապա՛հ և հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ: «Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք քո երդվյալ զինվորը՝ միշտ քո կողքին, միշտ քո շարքերում։ Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև և ասում. «Դուք հավատացիք ազգի ու հայրենիքի սուրբ հարատևությանը՝ Հայաստանի վաղվա օրվան, ու զոհվեցիք հանուն մեզ, հանուն գալիք սերունդների»։ Հավերժ փա՜ռք բոլոր ժամանակներում զոհված անմահ նահատակներին։ Փա՜ռք Հայոց Ազգային Բանակին: Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը: Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը։ [b] «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ` Խաչիկ Ասրյան[/b]

Նմանատիպ նյութեր