211652_close_icon
views-count2345 դիտում article-date 18:30 27-01-2020

Հայտարարվում է «Ամանորը զորամասերում և դիրքերում» խորագրով լուսանկարների մրցույթ

Հարգելի հայրենակիցներ, Մարտիկներ Հանուն Արդարության ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպությունը, մեր զինվորների համար փոքրիկ անակնկալ է պատրաստել: Մենք հայտարարում ենք Ամանորը զորամասերում և դիրքերում թեմատիկայով լուսանկարների մրցույթ։ Սա արդեն 2-րդ անգամ է, որ մենք, հայտարարելով լուսանկարների մրցույթ, փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել այս պահին ծառայության մեջ գտնվող մեր զինվորներին, ոգևորել նրանց , և հաղթողներին դրամական խրախուսական պարգև տալ: Փետրվարի մեկին մենք կհայտարարենք լուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել այս պահին ծառայության մեջ գտնվող մեր բոլոր զինվորները: Հարկավոր է միայն մեզ ուղարկել ձեր զինվորի լուսանկարը, որը փետրվարի մեկին կտեղադրենք մեր էջերից մեկում( նախապես կասենք թե որ էջում) և հետագա 15 օրերի ընթացքում ամենաշատ հավանում ստացած բալային սանդղակով 1֊ին , 2֊րդ և 3֊րդ տեղերը զբաղեցրած զինվորները կստանան 50 հազարական դրամ խրախուսական պարգև: Գումարը կփոխանցենք կամ զինվորին կամ նրա ծնողներից մեկին: Նախապես զգուշացնում ենք, որ ոչ մի լուսանկարում չպիտի երևան ռազմական գաղտնիք հանդիսացող օբյեկտներ կամ տարածքներ: Ուղարկեք ուղղակի գեղեցիկ, ոգևորիչ լուսանկարներ: Սկսեք պատրաստվել սիրելի զինվորներ: Հաղթողներին ընտրելու են մարդիկ՝ իրենց Like-երով, 15 օրվա ընթացքում, փետրվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Կսպասենք Ձեր լուսանկարներին: [b] Հարգանքով՝ Մարտիկներ Հանուն Արդարության ՀԿ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր