211652_close_icon
views-count10224 դիտում article-date 00:22 27-01-2020

Լեգենդար Կոբե Բրայանտը զոհվել է ուղղաթիռի աղետից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լոս-Անջելես Լեյքերս» ակումբի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է ուղղաթիռի կործանման արդյունքում: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայի նահանգի Կալաբասաս քաղաքում: Աղետի պատճառներն առայժմ հայտնի չեն: Համաձայն աղբյուրների, Բրայանտը իր մասնավոր ուղղաթիռով ճանապարհորդում էր ևս երեք ուղևորի և օդաչուի հետ: Ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք չի փրկվել: Բրայանտը բասկետբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկն էր: 1996-2016 թվականներին հանդես է եկել «Լեյքերսի» կազմում: Կոբեն NBA-ի 5-ակի չեմպիոն է, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, 18 անգամ մասնակցել է Բոլոր Աստղերի խաղին: Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թվականին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր