211652_close_icon
views-count4404 դիտում article-date 23:46 26-01-2020

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ մի քանի հրթիռ է պայթել

Այսօր երեկոյան հերթական պայթյուններն են տեղի ունեցել Բաղդադի կենտրոնի «Կանաչ գոտում»՝ ամերիկյան դեսպանատան հարևանությամբ: Դեսպանատան շենքից ոչ հեռու պայթել են չորս հրթիռ: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը: Նշենք, որ հունվարի սկզբում Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտին» մի քանի անգամ ենթարկվել է հրթիռակոծության: Հունվարի 5-ին Բաղդադը ենթարկվել է ականանետային գնդակոծման, որի արդյունքում հինգ հոգի էր վիրավորվել: Երկու հրթիռ պայթել էին ամերիկյան դեսպանատան մոտ, ևս երկուսը՝ Բաղդադի ռազմա-օդային բազայի տարածքում:

Նմանատիպ նյութեր