211652_close_icon
views-count10565 դիտում article-date 13:34 26-01-2020

Երևանում կանցկացվի «Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո». հայ երկրպագուները առիթ կունենան լսելու Մարատ Փաշայանի կենդանի կատարումները

Մարատ Փաշայան. անուն, որին սիրում ու ընդունում են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուրն էլ ստեղծվել են երազանքներ ունենալու համար՝ մեծ երազանքներ։ Մենք ի վիճակի ենք իրագործելու ավելին, քան պատկերացնում ենք։ Մարատ Փաշայանի կյանքում ևս այդպես պատահեց։ Դեռ վաղ տարիքում երգեր էր գրում, կատարում, ստեղծագործում, որը հետո դարձավ կյանքի անբաժանելի մասը։ Երևան-Մոսկվա հեռախոսակապի միջոցով կարողացա ջերմ ու հետաքրքիր զրույց ունենալ մեր հայրենակից, լավագույն ձայն Մարատ Փաշայանի հետ, ով սիրված է ոչ միայն Կրասնոդարի երկրամասում, այլ նաև ամբողջ աշխարհում։ [b]-Հարգելի Մարատ, ե՞րբ հասկացաք, որ երգը ձերն է, ու պետք է ընտրեք երգիչ դառնալու ճանապարհը։ [/b] -20 տարեկան էի, երբ սկսեցի առաջին անգամ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել երգարվեստում։ Բայց մանկությունից դա զգում էի, որ երգն իմն է։ Այնուհետև ձայնագրվեցի ստուդիայում, իսկ իմ երգերը իմ հեղինակայինն են։ ԵՒ սկսվեց դանդաղ քայլերի նուրբ արվեստով, բայց հստակ նպատակով առաջ գնալ՝ դեպի բաղձալի երգարվեստ։ [b] -Այս տարիների ընթացքում որքա՞ն երգ եք հասցրել կատարել։ [/b] -Հեղինակ եմ ավելի քան 20 երգերի, իսկ մնացածն էլ cover տարբերակներով են, որոնք հին ու սիրված երգեր են, որոնց նոր շունչ տալով դարձնում ավելի ժամանակակից։. Ինչպես սիրում են ասել մեր հայ ժողովուրդը. «Ամեն նորը լավ մոռացված հինն է»։ [b] -«Между нами тает лёд» երգ, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ հիթ ոչ միայն ՌԴ-ում, այլև Հայաստանում։ Ինչպե՞ս այն ծնվեց:[/b] -2017թ. էր։ Ամեն ինչ պատահական ստացվեց։ Տանն աշխատում էի մեկ այլ երգի ստեղծման վրա, իսկ այդ ընթացքում մագնիտոֆոնի ցածր ձայնով լսում էի այդ երգի օրիգինալ տարբերակը, ու հանկարծ միտք հղացավ, որ պետք է այս կատարումը նորովի դարձնել, հայկական ձևով նաև պատրաստել։ Այն «անցավ» ձեռքիս տակով և արդեն պատրաստի mix-ն ուղարկեցի ընկերներիս, ովքեր և հավանության արժանացրին։ Որքան մեծ էր նրանց ուրախությունը, ժպիտները։ ԵՒ ես շատ ուրախ եմ, որ այն ստացված է, որը կփաստեն իմ երկրպագուները նաև։ -Տարբեր երկրներում մշտապես հանդես եք ւալիս համերգային ծրագրերով։ [b]-Ո՞ր երկրի հանդիսատեսն է ավելի շատ ընդունում ու սիրում Մարատ Փաշայանին։[/b] -Եղել եմ շատ երկրներում՝ Կրասնոդար, Սոչի, Սանկտ-Պետերբուրգ, Իսրայել, Հունաստան, ԱՄՆ և այլուր... Հրավերներ շատ-շատ կան, պարզապես խնջույքներս էլ պակաս չեն, որն էլ կանխում է ավելի շատ համերգային ծրագրերով հանդես գալ այլ երկրներում։ Իսկ թե որ երկրում են ավելի շատ սիրում ու ընդունում իմ կատարումները, դա Կրասնոդարի մարզում է, քանի որ հիմնական համերգները այստեղ է տեղի ունենում, ինչը հանգեցնում է սերը դեպի իմ երգարվեստ։ [b]-«Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո» Երևանում։ Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար, և ի՞նչը ստիպեց մասնակցել այս համերգին։ [/b] -Սա իմ առաջին համերգն է լինելու Հայաստանում, այն էլ՝ Մարզահամերգային համալիրում։ ԵՒ նաև առաջին անգամ հայ երկրպագուներս առիթ կունենան հանդիպել և լսել իմ կենդանի կատարումները։ ԵՒ ես առանց մեկ վայրկյան մտածելու ընդունեցի առաջարկը։ Երկրպագուներս մշտապես սոցցանցերով ինձ գրում են, թե ե՞րբ վերջապես կհանդիպենք։ Իսկ սա կարծում եմ լավագույն առիթն է նրանց երազանքներն իրականացնելու։ Ես միշտ պատրաստ եմ իմ հայ ժողովրդին տեսնել ուրախ, ժպիտը դեմքին, ու թող հայերիս մոտ այսպիսի ուրախ առիթներն անպակաս լինեն։ Իսկ հայ երկրպագուն երբ գնահատեց իմ «Между нами тает лёд» երգը, ես հասկացա, որ պետք է ավելի շատ աշխատել, ապա հայկական ձևով սկսեցի պատրաստել «Пчеловод», «Симпа» երգերը, որոնք էլի ու էլի մշտապես բարձր հորիզոնականներում են և մշտապես լսելի։ ԵՒ այս տարի մի նոր երգի պրեմիերա Julverik-ի և Agosha-ի հետ համատեղ՝ «Дама с инстаграма»-2020: Սիրով այն հանձնել եմ իմ ունկնդիրների դատին։ Բարի դիտում բոլորին, և բոլորս, փետրվարի 23-ին միասին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում։ Սիրով կսպասեմ, ձեր Մարատ Փաշայան։ Հ. Գ. ԵՒ վերջում ուզում եմ հիշեցնել, որ 2020թ. Փետրվարի 23-ին, ժամը 19.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ կանցկացվի «Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո»։ Երեկոյի ընթացքում հանդես կգան այնպիսի շանսոն երգիչներ, ինչպիսիք են Գագիկ Եզակյանը, Արթուր Ամիրյանը, Աննա Էդիլյանը, Ֆեդո Խաչատրյանը, Վիտոն, Մամիկոնը, Մարատ Փաշայան, Հովիկ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը, որոնց արմատները Հայաստանն է և առաջին անգամ են հանդես գալու իրենց կատարումներով մեր երկրում։ Տոմսերի համար զանագահարել՝ + 37444990166 + 37491021400 «Դրիմ փրոջեքթ» [b]Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր