211652_close_icon
views-count4545 դիտում article-date 20:22 25-01-2020

Դավիթ Խաժակյան. Փաշինյանն իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու եզակի տաղանդ ունի

Երեւանի ավագանու »Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հռետորաբանության մեջ այդպես էլ չտարբերակեց իր դուշմաններին թշնամիներից, թշնամիներին` մրցակիցներից: Ժամանակին ես կարծում էի, թե «սև ու սպիտակը» քվե ստանալու հնարք է, բայց ո՛չ, դա Փաշինյանի տեսած գունային սպեկտրն է... Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու ու առհասարակ բնության գունապնակը լիարժեք տեսնողներին «տեղը չբերող» պիտակավորելու: Իհարկե Փաշինյանի մոտեցումները չեն կարող փոխել մեր քաղաքական գիծը: Դասական քաղաքականությունը վեր է շնորհակալ կամ երախտամոռ վարքագծից: Կարևորը մեր պետականությունն է, որի կողքին ենք մենք ցանկացած փորձության ժամանակ»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր