4706 դիտում
23:55 25-01-2020
Իրանի ԱԳՆ. Ուկրաինական «Բոյինգի» կործանման մեղավորը գտնվում է բանտում
Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման մեղավորը պատասխանատվության է ենթարկվել և ներկա պահին գտնվում է բանտում: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Հիշեցնենք, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ինքնաթիռը օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց կործանվել էր: Իրանական «Տոր-Մ1» հակաօդային համակարգը օդանավի ուղղությամբ միանգամից երկու հրթիռ էր արձակել, որոնք խոցել էին ինքնաթիռը, և վերջինս մի քանի մասի բաժանվելով, ընկել էր: Զոհվել էր 176 մարդ:
Զարիֆը ողբերգությունը համեմատել էր 1988 թվականի աղետի հետ: Այն ժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերը սխալմամբ խոցել էին իրանական քաղաքացիական ինքնաթիռը, սակայն դրա համար ներողություն չէին խնդրել, իսկ հարձակմանն առնչվող սպան պարգևատրվել էր: Ինքնաթիռում գտնվել էր 274 հոգի, բոլորն էլ զոհվել էին:
Նմանատիպ նյութեր
3982 դիտում
23:39 18-01-2020
Թեհրանը Ուկրաինային կհանձնի կործանված «Բոյինգի» «սև» արկղերը
3937 դիտում
18:07 17-01-2020
Ուկրաինական ինքնաթիռի կործանման հարցում անհասկանալի պահեր կան. Իրանի հոգեւոր առաջնորդ
847 դիտում
12:07 17-04-2023
Իրանի դատարանը 10 զինվորականի ազատազրկման է դատապարտել ուկրաինական Boeing-ի կործանման գործով
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել