211652_close_icon
views-count7571 դիտում article-date 18:33 25-01-2020

Հովհաննես Խաչատրյան. Պարոն Վարչապետ, դուք ուղղակի արդեն անում եք քայլեր, որոնք երբեք հարիր չեն եղել հային

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին: Պարոն Վարչապետ դուք ուղղակի արդեն անում եք քայլեր,որոնք երբեք հարիր չի եղել հային: Լավ այսքան ատելություն,այսքան չուզողություն Ձեր մեջ որտեղի՞ց:Չե՞ք կարծում,որ դուք չունեք էլ այն իշխանությունը,որը կար երկու տարի առաջ: Ինչի ե՞ք ուրանում Սերժ Սարգսյանի օրոք հաջողության հասած ձեռբերումները:Ի՞նչ ասել է թե, Զագրեբում ելույթ տեղի չի ունեցել: Դուք վախենում եք, այո´ վախենում եք քննադատությունից,իշխանությունը կորցնելուց: Իսկ ի՞նչ էիք կարծում,որ ձեզ միշտ պետք է գովե՞ն,օրհնե՞ն,թագավոր հռչակե՞ն,չարաչար սխալվում եք:Հասկացեք և արմատախիլ արեք ձեր միջից այդ ատելության սինդրոմը դա լավ բանի չի բերի: Սերժ Սարգսյանի Զագրեբյան ելույթը ապտակ էր Ադրբեջանին և անձնապես Ալիևին:Հասկանում եմ,որ ցավով եք ընդունում այդ փաստը,որ ձեր մտերիմ կիրթ մարդուն համապատասխան պատասխանն են տալիս: Ձեր այսօրվա քայլերը ուղղակի չեն բխում Հայաստանի շահերից:Գործ արեք,կառուցեք, զարգացրեք,ուժեղացրեք իսկ այդ ամենի փոխարեն սպիացած վերքի նման դուք անընդհատ շահարկում եք Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Իսկ ինչ վերաբերվում է,ձեր այն հայտարարությանը թե իբր մենք չունենք սրբություն,ես ուղղակի ինձ թույլ չեմ տալիս ձեզ համապատասխան պատասխան տալ,քանի որ այդքան մեծ սիրտ ունեմ իսկ մեծ սիրտ ունեցողները ունենում են և գնահատում են սրբությունները:Իսկ դուք ավելի լավ է ուսումնասիրեք ձեր շրջապատին և նժարի դնելով կհասկանք,որ ձեր կառվարության կեսը,ձեր համախողները չունեն սրբություն,որոնցից է Կարաբինան,Ասյան,և այս շարքը այնքան շատ է,որ ուղղակի չեմ ուզում ձեր մոտ հիասթափություն առաջացնեմ: Աշխատե´ք պարոն վարչապետ,աշխատե´ք առաջինը ձեզ վրա, ձեր միջից մաքրելով այդ տարիներով սերմացած ատելության մաղձը,և հետո աշխատե´ք ձեր կադրային քաղաքականության վրա,քանի որ հենց այդ ամենից է բխում մեր պետության զարգացումն ու անվտանգ լինելը: Իսկ եթե չի´ ստացվում,հոգս չէ,կան մարդիկ,կան պրոֆեսիոնալներ,իրենց գործին գիտակներ,ովքեր պատրաստ են կանգնել տեր,և ղեկավարել և անդունդի եզրից հետ բերել մեր երկիր Հայաստանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր