1911 դիտում
17:25 25-01-2020
Փաշինյանը Սահմանադրական դատարանն օկուպացված է համարում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ այսօր Հայաստանում Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան չկա: «[url=https://armenpress.am/arm/news/1002672.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կազմից ընտրված Սահմանադրական դատարան, և հիմա պարզվեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Պաշտոնական կեղծիքի արդյունքում ՍԴ-ն օկուպացվել է մի անձի ու խմբի կողմից»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ այս իրավիճակի լուծման համար իրենք անելու են բոլոր անհրաժեշտ քայլերը:
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու նպատակով Հայաստանում ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքը: Դրանով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
Նմանատիպ նյութեր
1935 դիտում
12:08 04-04-2014
Էրդողանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանն իրավունք չուներ Twitter-ի գործով որոշում կայացնել
3870 դիտում
14:37 05-12-2014
Սահմանադրական դատարանն ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում է կայացրել
1871 դիտում
12:14 14-10-2019
Սահմանադրական դատարանն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը