211652_close_icon
views-count1347 դիտում article-date 16:59 25-01-2020

Վարչապետը բալային համակարգը համարում է «քաղաքացին տուգանելու մատերիալ չէ» շեշտադրման իրագործում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է՝ Հայաստանում «քաղաքացին տուգանելու մատերիալ չէ»: Նա այս քաղաքական շեշտադրման գործնական իրագործումն է համարում ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումը: «[url=https://armenpress.am/arm/news/1002674.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին: Նա նախ հիշեցրեց, որ 2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու բաղադրատարրը: «Հիշում եք, որ և հեղափոխության ժամանակ և դրանից հետո հայտարարել եմ, որ ՀՀ քաղաքացին, կներեք այդ բառի համար, չպետք է «տուգանելու մատերիալ» լինի: Դրանից հետո բազմիցս ասում են, թե ինչ եղան այդ հայտարարությունները, թե չենք հիշում դրանք: Ահա, կյանքի են կոչվել այդ հայտարարությունները: Նախկին համակարգն ինչ էր. քաղաքացուն ասում էինք՝ դու խնդիր չունես, տուգանվի, ինչքան շատ տուգանվես, մեր օգուտն է: Այս փոփոխության արդյունքում մենք երկու սկզբունքային բան ենք փոխել, առաջինը՝ առավելագույն տուգանքի չափը սահմանել ենք 29 հազար դրամ: Եվ երկրորդ՝ ասել ենք ՝ եթե դուք 1,2,3…9 անգամ տուգանվում եք, ուրեմն դուք երթևեկության անվտանգության հետ կապված խնդիր եք ստեղծում, դրա համար մենք ձեզ զրկում ենք: Սա է գործնական իրագործումը քաղաքական այն շեշտադրման, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ ամեն տարի 9 բալի հնարավորություն են տալիս վարորդներին: Վարչապետը շեշտեց՝ նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:

Նմանատիպ նյութեր