211652_close_icon
views-count2988 դիտում article-date 15:54 25-01-2020

Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդրի համար կտրամադրվի շուրջ 1.5 մլրդ դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ «[url=https://https://armenpress.am/arm/news/1002658.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին: «10 տարի այս ուղղությամբ կառավարությունը համարյա ոչինչ չէր արել»,-հիշեցրեց Փաշինյանը: Ադրբեջանի հայաթափման քաղաքականության հետևանքով 1988-1992 թվականների ընթացքում Հայաստանն ընդունել է 420 հազար հայ փախստական ընտանիքների: Փախստականների բնակապահովման ուղղությամբ իրականացված ծրագիրը եղել է 2005-2008 թվականներին: Տրամադրվել է 1000-ից ավելի բնակարանային գնման վակայագրեր, սակայն 700-ն են կարողացել իրացնել, այսինքն՝ բնակարան գնել: Միգրացիոն ծառայությունը սկսել է նոր՝ «Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ծրագիր»-ը: Հիմքում ընկած է կառավարության որոշումն է այն մասին, որով սահմանված են այն փախստական ընտանիքները, որոնք մինչ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում: 2018 թվականին մեկ անգամ ևս փախստականների բնակարանային հարցերի հետ կապված վերահաշվարկ է կատարվել և արձանագրվել է հետևյալ պատկերը՝ 895 ընտանիք ամբողջ հանրապետության տարածքով՝ 254-ը մարզերում, 641-ը՝ Երևանում:

Նմանատիպ նյութեր