211652_close_icon
views-count3830 դիտում article-date 14:23 25-01-2020

Հայաստանում մեկ տարվա ընթացքում տպված ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 120 միլիոնով

Հայաստանում 2019 թվականի ընթացքում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: «[url=https://armenpress.am/arm/news/1002664.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին: «2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն: Արդյունքում` 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն»,- ասաց Փաշինյանը: 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված դրույթը, ըստ որի` տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն հարկային պարտավորություններից: Դեկտեմբերի 10-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հունվարի 1-ից որևէ մեկի կողմից ՀԴՄ կտրոն չթողարկելը ներման ենթակա չի լինի: «2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չտպելու որևէ պարագա, որը բարոյական, սոցիալական կամ այլ առումներով ներման ենթակա լինի: Մեր նպատակը մարդկանց հարկային պարտավորությունների տակ մտցնելը չէ: Ստվերային տնտեսություն կրճատելու, մեր բյուջեի եկամուտներն էլ ավելի մեծացնելու համար մենք պետք է շատ խիստ, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերենք և այդ պայմանավորվածությունները իրականացնենք: ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը: Բյուջետային նոր մոտեցումների արդյունքում մենք մեր բանակում հսկայական փոփոխություններ ենք արել»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ փոքր օբյեկտներում ՀԴՄ-ներ չխփելու արդյունքում էական ստվեր է գոյանում նաև խոշոր ձեռնարկություններում:

Նմանատիպ նյութեր