211652_close_icon
views-count7347 դիտում article-date 10:21 25-01-2020

Հունվարի 28-ի միջոցառումները կանցկացվեն մարզերում․ որտեղ է լինելու Նիկոլ Փաշինյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 28-ին՝ բանակի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կտարբերվեն նախորդներից: Բանն այն է, որ այս տարի միջոցառումներն ավելի շատ նախատեսվում է անցկացնել մարզերում, այլ ոչ թե Երևանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնյաները ևս այս տարի բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ լինելու են մարզերում: Ավելին՝ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այդ օրը միասին կլինեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այդ նույն ժամին զուգահեռ միջոցառումներ կլինեն նաև այլ վայրերում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե որտեղ են այդ օրը լինելու նախարարն ու վարչապետը, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին, թե իրավասություն չունեն ասելու, թե որտեղ է լինելու Նիկոլ Փաշինյանը: «Հունվարի 28-ին բանակի օրը նշվելու է ողջ հանրապետությունում: Նախարարն այդ օրը կլինի միջոցառումների վայրերից մեկում»: Հավելենք, որ հունվարի 27-ին էլ Բաղրամյան 26-ում տեղի է ունենալու պարգևատրման արարողություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր